Փոթորիկ

Փոթորիկ

(«Մյունխհաուզենի արկածները» գրքից)

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաեւ ծովերի ու օվկիանոսների վրայով, եւ ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել:

Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի ինչ-որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:

Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց եւ ուղիղ դեպի ամպերը վեր հանեց: Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս բմբլի չափ էին թվում:

Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց:

Զարմանալի ծառեր են, այդպես չէ՞: Ասենք, մի ծառ բոլորովին չվերադարձավ:

Բանը նրանումն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավոր գյուղացի իր կնոջ հետ: Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել: Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետեւ այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում:

Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգն են սիրում եւ ուրիշ ոչինչ չեն ուտում. վարունգը նրանց միակ կերակուրն է:

Խեղճ գյուղացիները, փոթորկից բռնված, ստիպված էին ամպերի տակ օդային ճանապարհորդություն կատարել:

Երբ փոթորիկը հանդարտեց, ծառն սկսեց վար իջնել: Գյուղացին եւ գեղջկուհին շատ հաստ էին, նրանք իրենց ծանրությամբ ծառը ծռեցին եւ ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա եւ, բարեբախտաբար, ինչպես մժեղի, տրորեց նրան:

– Բարեբախտաբար, – կհարցնեք դուք: Ինչո՞ւ բարեբախտաբար: Որովհետեւ այդ թագավորը շատ խիստ մարդ էր եւ կղզու ժողովրդին գազանի պես տանջում էր:

Ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, եւ նրա թագն ինձ առաջարկեց:

– Խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր:

Դու այնքա՜ն իմաստուն ես, այնքա՜ն համարձակ:

Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետեւ վարունգ չեմ սիրում:

Հարցեր եւ առաջադրանքներ

1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛

փութ-պակասություն

չքավոր-թշվառ, չունևոր

խարիսխ-նավը կանգնեցնելու հաստատուն միջոց, պատվանդան

բլբլի-անտեսանելի, նուրբ, թռչունների նուրբ փետուր

2. Առանձնացրո՛ւ ամենաուրախ եւ ամենատխուր հատվածները:

Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի ինչ-որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:

3. Տրված համառոտ նախադասությունները ընդարձակի՛ր:

Եղանակը հրաշալի էր:

Աշնանանային եղանակը դրսում շատ հրաշալի էր։

Փոթորիկ բարձրացավ:

Դրսում անձրև էր և փոթորիկ բարձրացավ։

Ժողովուրդն ուրախացավ։

Բնությունը այնքան բերք տվեց, որ ժողովուրդն ուրախացավ։

3. Դուրս գրի՛ր հոգնակի բառեր եւ դարձրո՛ւ եզակի: Օրինակ՝ անտառներ-անտառ

գյուղացիներ-գյուղացի

անտառներ-անտառ

ծովեր-ծով

արկածներ-արկած

ամպեր-ամպ

բնակիչներ-բնակիչ

ճյուղեր-ճյուղ

4. Տեքստից դուրս գրի՛ր համապատասխան բառեր եւ լրացրո՛ւ աղյուսակը:

Ինչպիսի՞ Ի՞նչ Ի՞նչ է անում

մեծ նավ գնում էին

ուժեղ փոթորիկ բարձրանում է

հսկա ծառեր բարձրացել էին

հրաշալի եղանակ տաքացնում է

հարյուրավոր ժողովուրդ բարձրացավ

5. Տրված վերնագրերից մեկն ընտրի՛ր ու հեքիաթ հորինի՛ր:

Paint-ով համապատասխան նկար նկարի՛ր եւ հրապարակի՛ր բլոգում:

«Ծիծաղի փոթորիկը», «Թռչող կղզին», «Ելակի ծառերի անտառում»

Թռչող կղզին

Կար-չկար մի թռչող կղզի կար։ Այդ կղզին ապրում էր ամպերի մոտ, իսկ նրա վրա ապրում էին մարդիկ։ Կղզին այքան գեղեցիկ էր, կանաչապատ, մեծ ու լուսավոր, որ բոլոր մարդիկ ուզում էին այնտեղ ապրեին կամ գոնե տեսնեին մեկ անգամ։ Կղզին շատ խելացի էր և կարողանում էր իջնել երկրի վրա, որ մյուսներին էլ ուրախացներ։ Մի օր, երբ իջավ մեր երկրի վրա, ես վերցրի իմ շնիկին՝ Միային և մենք միասին գնացինք կղզի։ Կղզում ապրում էին շատ կենդանիներ՝ կատու, վագր, նապաստակ, շնիկներ, ձի։ Բայց Միան վախենում էր մյուս բոլոր շնիկներից, խաղում էր միայն իր նման սիրուն Ջաննի շնիկի հետ։ Մենք շատ ուրախ օր անցկացրինք կղզում։ Ես եկա և բոլորին պատմեցի, որ երբ տեսնեն այդ թռչող կղզին, արագ գնան ու նստեն։

v
Print Friendly, PDF & Email

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *