Իմ մայրիկը։ Ստեղծագործական աշխատանք

Իմ մայրիկը ամենագեղեցիկն է։ Ես շատ եմ սիրում իմ մայրիկին։ Իմ մայրիկի մազերը և աչքերը մուգ շագանակագույն են։ Նա միջահասակ է։ Մայրիկս շատ բարի է, խելացի և աշխատասեր։ Մայրիկս սիրում է ընթերցել, ֆիլմեր դիտել և ճանապարհորդել։ Մենք հաճախ ենք միասին գնում զբոսնելու։

Ինչպես ճանաչեցի Թումանյանին📖

Հովհաննես Թումանյանին ես ճանաչել եմ շատ վաղուց։ Փոքրուց ես լսել եմ Թումանյանի հեքիաթները։ Առաջին անգամ ես լսել եմ «Պոչատ աղվեսը» հեքիաթը։ Միջև աժմ էլ այն իմ սիրելի հեքիաթներից մեկն է։ Թումնյանին սկսեցի ավելի լավ ճանաչել, երբ սկսեցի թատրոն հաճախել։🎬

Տիկնիկային թատրոնը, ուր գնում էինք ամեն շաբաթ, անվանակոչվել է Թումանյանի անունով; Այնտեղ բեմադրվում են Թումանյանի հեքիաթները։ Տիկնիկայինի դահլիճը միշտ լեցուն է, քանի որ բոլոր երեխաներն էլ սիրում են դիտել Թումանյանի հեքիաթները։ Ես այնքան շատ էի սիրում այդ ներկայացումները, որ դրանք դիտում էի երկրորդ, երրորդ և նույնիսկ չորրորդ անգամ։

Դպրոցական տարիքում Թումանյանին ճանաչեցի նաև իր բանաստեղծություննեով պոեմներով։