Իմ մայրիկը։ Ստեղծագործական աշխատանք

Իմ մայրիկը ամենագեղեցիկն է։ Ես շատ եմ սիրում իմ մայրիկին։ Իմ մայրիկի մազերը և աչքերը մուգ շագանակագույն են։ Նա միջահասակ է։ Մայրիկս շատ բարի է, խելացի և աշխատասեր։ Մայրիկս սիրում է ընթերցել, ֆիլմեր դիտել և ճանապարհորդել։ Մենք հաճախ ենք միասին գնում զբոսնելու։

Չախչախ թագավորը

Լինում է, չի լինում՝ մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է, տեսնում՝ պանիրը չկա։

Մին էլ գնում է՝ ջուրը կապի, գալիս է, տեսնում՝ բաղարջը չկա։

Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

Continue reading