Ձյուն

Գեղամ Սարյան

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,

Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝

Ծաղիկները չարթնանան,

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,

Ծաղիկները մտել են քուն,

Ծաղիկները ցրտահար:

Հարցեր և առաջադրանքներ

1. Բանաստեղծության կրկնվող տողերը ընդգծի՛ր:

2. Ի՞նչն էր ծաղիկների անկողինը:
Ծաղիկների անկողինը հողն է։

3. Ինչպե՞ս պետք է ձյունը ծածկի ծաղիկներին: Դո՛ւրս գրիր այդ տողերը:
Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

4. Ձյան մասին հանելուկ հորինի՛ր: Տեղադրի՛ր բլոգում։

Սպիտակ, փափուկ ու թեթև,
Բերում է խաղ ու ժպիտներ։

5. Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես մեկին, ով չգիտի, թե ինչ է ձյունը: Պատմի՛ր նրան ձյան մասին:
Ձյունը սառած ջուր է։ Ձյունը սպիտակ է, ձյունը ուրախացնում է երեխաներին։

Print Friendly, PDF & Email

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *