Պրահա

Բարև, իմ անունը Եվա է ։ Այսօր ես կպատմեմ իմ ճամփորդության մասին։ Ես մայրիկիս և ընկերուհուս հետ գնացել էի Պրահա։ Այնտեղ մենք զբոսնում էինք։ Ես նաև պարապում էի գեղասահք։ Այնտեղ շենքերը սիրուն արձաններով էին զարդարված։ Մենք Պրահայում 10 հետաքրքիր օր անցկացրինք։

Ես գնացել էի մի խանութ, որտեղ ամեն ինչ գնացքներից էր պատրաստված։ Իսկ հետո մենք գնացինք կամրջի մոտ։ Կամուրջը շատ մեծ էր ու սիրուն։ Հաջորդ օրը մենք զբոսնեցինք ու տեսանք շատ սիրուն արձաններ և կենդանիներ։ Այնտեղ շատ սիրուն տեսարան կար։ Ես մասնակցեցի մրցումների ու ծանոթացա շատ երեխաների հետ։ Ինձ հատուկ պարաններով մարզում էին։ Սկզբում ես վախենում էի, բայց հետո սկսեցի չվախենալ։ Մրցումներից հետո ես մրցանակ ստացա։ Ընկերուհիս էլ մրցանակ ստացավ։ Մենք գնացել էինք Իլուզյաների թանգարան։ Այնտեղ շատ հետաքրքիի էր։ Ես շատ էի զարմացել։ Ինձ շատ դուր եկավ Պրահան։

Continue reading