Ջաննի Ռոդարի
Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են: Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել: Նա անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել, և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա: Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
– Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚- որոշեց գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես գիտնական դարձավ: Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն ընդամենը մի բրնձահատիկով կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում ու էլի լիքը հետաքրքիր բաներ: Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել: Երևի ոչ ոք էլ չի կարող դա գտնել: Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ հայտնագործություններ արեց գիտնականը:
Գիտնականը հայդնագոծեց լուսին գնալու մի մեքենա, գնացք, կոշիկներ։
- Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:
Ես կուզեի ստեղծել մի բաժակ, որը ինչ խմիչք ուզեիր նա քեզ լցներ
- Երազանքիդ մասին պատմի՛ր:
Ես երազում էի այնպես գլխարկ ,որը, որ հաքնես չես երեվալու
- Գտի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը:
մեծ, երկար, իսկական, երիտասարդ, շատ
- Հեքիաթից առանձնացրու՛ ինչ հարցին պատասխանող բառեր, ավելացրու՛ ինչպիսի հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ ստացի՛ր (օրինակ՝ երիտասարդ-խելացի երիտասարդ)։
Լուսին-պայծառ լուսին
Մեքենա-արագ մեքենա
Գնացք-վագոններով գնացք
Ջրաներկ-գունավոր ջրաներկ
Գիտնական-Խելացի գիտնական