Օ-Ո ուղղագրություն

Բառասկզբում լսվող Օ-ն գրվում է Օ, օրինակ` օր, օրորոց, օդ, օձ, օգնություն, օրինակ:

Բառասկզբում լսվող Ո-ն գրվում է Ո տառով, օրինակ` որսորդ, որդի, ոզնի, ոգի, որդ:

Բառամիջում Օ տառ գրվում է, եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ`մեղմօրոր, անօրեն, շտապօգնություն, նմանօրինակ:

Մնացած բոլոր դեպքերում լսվող Օ-ն գրվում է Ո տառով, օրինակ` անորսալի, անորակ, եռոտանի…

Պետք է հիշել`

Բառասկզբում լսվում է Օ, բայց գրվում է Ո հետևյալ բառերում՝ ով, ովքեր:

Հայերենում օտար լեզուներից փոխառած բառեր, որոնց սկզբում լսվում է Ո, բայց գրվում է Վո:

Օրինակ՝ վոլտ, վոկալ, Վոլգա….

Սրանցից պետք է տարբերել Ոդիսևսև, Որմիզդուխտ բառերը, որտեղ լսվող Ոգրվում է Ո տառով:

Առաջադրանքներ

1. Օդ, օրինակ, օգուտ, օղ, օր բառերից կազմի՛ր ուրիշ բառեր՝ դրանք գործածելով բառի տարբեր դիրքերում:
Օրինակ՝ օրոր – օրորոց, մեղմօրոր

օդ- օդապարիկ, օդաչու

օրինակ-օրինակելի, նմանօրինակ

օգուտ-անօգուտ, օգտակար

օղ-օղակ, ականջող

օր-օրացույց, օրագիր, կեսօր 

2. Օրինակին հետևելով` որակ, որս, որդի, որջ արմատներից 2-ական բառ կազմի՛ր:

Օրինակ՝ որոշ – որոշակի, պարզորոշ

որակ-անորակ, որակյալ

որս-որսորդ, որսալի

որդի-եղբորորդի, հայորդի

3. Բաց թողնված տեղերում լրացրո՛ւ ո կամ վո:

որբ, երկվորյակ, արջաորս, հոգեորդի, զինվոր, բարձրավոլտ, բանվոր, անորակ, բարձրորակ, վոլեյբոլ:

4. Բաց թողնված տեղերում լրացրո՛ւ օ կամ ո:

Ամենօրյա, ամանօրյա, անօրինական, հանրօգուտ, օրըստօրե, մեղմորեն, մեղմօրոր, հգուտ, տնօրեն, նախօրոք, շաբաթօրյակ, բացօթյա, պարզորոշ, արծաթազօծ:

5. Լրացրու´ առաջին շարքի տառերը:

Շարքերից ընտրի՛ր և դեմ դիմաց գրի՛ր հոմանիշ բառերը:

ա) ոսոխ-թշնամի, որջ-պատ, որձ-արու, ողորկ-հարթ, որթ-վազ
բ) հարթ, պատ, թշնամի, արու, վազ, 

Սիրով` Անահիտ Հովսեփյան 

Print Friendly, PDF & Email

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *