Սարի լռություն

Այդ առավոտ ամեն ինչ պետք է փոխվեր, նա պետք է միաձուլվեր իր սարի հետ: Սարերը շատ էին, նրանք բարձր էին և ցածր, լայն ու նեղ: Ամեն մեկն ուներ իր ձևը՝ քարի գույնը, տեսակը:  Մեկը նման չէր մյուսին, մեկի վրա խոտ կար, մյուսի վրա՝ չկար, մեկը պատված էր ձյունով, մյուսը՝ ոչ, մեկի ձյունը լանջին էր, մյուսինը՝ գագաթին: Յանին սարերի մասին պատմել էին հարյուր անգամ, բայց նա դեռ չէր տեսել դրանք, ժամանակը եկել էր ու նա պետք է գնար սարերի մոտ, ընտրեր իր սարը և միաձուլվեր նրա հետ՝ դառնար սարի մի մասը, սարն էլ դառնար իր անբաժանելի մասը:

Continue reading