Մայրենի․ կենդանիների պոչը

Կենդանիների պոչը

Պատկերացնել շանը կամ կատվին առանց պոչի, գրեթե անհնար է: Հետաքրքիր է` կենդանիների ինչի՞ն է պետք պոչը, ինչո՞ւ նրանք պոչ ունեն…

Պարզվում է, որ պոչը շատ կարևոր դեր է խաղում կենդանիների կյանքում, այն նրանց մարմնի կարևոր մասն է: Մի մասն այն օգտագործում է ցատկելու, մյուս մասը` տեղաշարժվելու համար:Եթե կենդանիներին համեմատենք մեքենայի հետ, ապա պոչը կլինի նրանց ղեկը: 

Ձիերին, կովերին և մի քանի այլ կենդանիների պոչն օգնում է ամռանը պաշտպանվել ճանճերից, մոծակներից:

Շների մոտ պոչը տրամադրութան  ցուցանիշն է. օրինակ՝ տիրոջը տեսնելիս շունն ուրախությունից թափահարում է պոչը, իսկ եթե այն ներքև է պահած կամ սեղմված է, նշանակում է, որ կենդանին ինչ-որ բանից վախեցած է:

Որոշ կենդանիների  պոչը տաքացնում է ցուրտ եղանակին: Այդպիսին են կզաքիսը, աղվեսը, գայլը և էլի շատ ու շատ կենդանիներ: Ձմռանը, երբ նրանք պառկում են քնելու ձյան վրա, կծկվում և պոչով փակում են իրենց քիթը, որպեսզի  այն չսառչի:

Խորամանկ աղվեսն առանց պոչի պարզապես չի կարող ապրել, որովհետև շները նրան կբռնեն, իսկ պոչի օգնությամբ նա խաբում է: Պոչը ուղղում է դեպի ձախ, իսկ ինքը փախչում ՝աջ:

Շատ կենդանիներ պոչն օգտագործում են վազքի ժամանակ հավասարակշռությունը պահելու համար: Հենց այդ պատճառով էլ սկյուռիկին անհրաժեշտ է պոչը , երբ նա մի ճյուղից մյուսն է ցատկում: Եվ նրա փամփլիկ պոչը ծառայում է իբրև օդապարիկ:

 Իսկ կապիկներին պոչն օգնում է սնունդ գտնել. պոչով կախվելով ճյուղերից՝  նրանք թաթերով կարողանում են պտուղներ պոկել:

Առաջադրանք

  1. Ի՞նչ դեր ունի պոչը կենդանիների կյանքում:
    Պարզվում է, որ պոչը շատ կարևոր դեր է խաղում կենդանիների կյանքում, այն նրանց մարմնի կարևոր մասն է: Մի մասն այն օգտագործում է ցատկելու, մյուս մասը` տեղաշարժվելու համար:Եթե կենդանիներին համեմատենք մեքենայի հետ, ապա պոչը կլինի նրանց ղեկը: 
  2. Տեքստից դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ նկարագրվում է շան տրամադրությունն  ըստ պոչի։
    Շների մոտ պոչը տրամադրութան  ցուցանիշն է. օրինակ՝ տիրոջը տեսնելիս շունն ուրախությունից թափահարում է պոչը, իսկ եթե այն ներքև է պահած կամ սեղմված է, նշանակում է, որ կենդանին ինչ-որ բանից վախեցած է:
  3. Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Կապիկներին պոչն օգնում է՝
  4. արագ վազել,
  5. ազատվել թշնամիներից,
  6. ձմռան ցրտին տաքանալ,
  7. պոչով կախվել ճյուղերից ու թաթերով  բանան պոկել
  8. Ո՞ր կենդանին է խաբում իր պոչով:
    Աղվեսը թեքում է իր պոչը ձախ, բայց գնում է աջ։
  9. Ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Ձիերն ու կովերը  պոչի օգնությամբ քշում են ճանճերին:
  • Ձիերն ու կովերը  պոչի օգնությամբ սնունդ են հայթայթում:
  • Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար կենդանիների պոչի մասին:
    Սովորեցի, որ ձիերն ու կովերը պոչի օգնությամբ քշում են ճանճերին։
  • Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.

անհնար-հնարաոր

ներքև-վերև

ուրախություն-տխրություն

ցուրտ-շոգ

  • Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:
    կենդանիների, ձիեր
  • Գրի՛ր պոչատ, ճերմակ, փափուկ,  խաբել, բառերի հոմանիշները:

 պոչատ-անպոչ

ճերակ -սպիտակ

փափուկ-նուրբ

խաբել-ստել

Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Պոչ», «աղվես» բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:
Print Friendly, PDF & Email

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *