Լեզվագործունեություն 25.05

Եթե նախադասության մասերը ճիշտ միացնես, մի հետաքրքիր պատմություն կկարդաս։

Մեզ մի պատմություն է հասել մի կղզու մասին

Այդ կղզում է գտնվել ռազմատենչ թագավորների մեծ ու ահեղ տերությունը,

Այդ թագավորի անունը Ատլանտ է եղել,

Բայց կղզուն դժբախտություն է պատահել,

Հողը սկսել է ցնցվել, լեռները ծուխ ու կրակ են ժայթքել, երկրաշարժ է եղել,

Չքացել են բնակիչները՝ ատլանտները, չքացել են հզոր թագավորները, չքացել է հրաշք կղզին՝ Ատլանտիդան,

որովհետև աստվածները բարկացել են ատլանտների վրա։

իսկ այս պատմությունը Ատլանտիդայի մասին մնացել է։

և այդ թագավորներից ամենաավագը տիրել է ամբողջ կղզուն։

և Ատլանտի օրոք չքնաղ կղզին ծաղկել է ու ծաղկել։

որը եղել է մեծ, հարուստ և գեղեցիկ։

և այդ երկրաշարժից մի օր ու գիշերում Ատլանտիդան սուզվել է ծովի տակ։

————————————————————————————————————————–

Մեզ մի պատմություն է հասել մի կղզու մասին, որը եղել է մեծ, հարուստ և գեղեցիկ։ Այդ կղզում է գտնվել ռազմատենչ թագավորների մեծ ու ահեղ տերությունը, և այդ թագավորներից ամենաավագը տիրել է ամբողջ կղզուն։ Այդ թագավորի անունը Ատլանտ է եղել։ Ատլանտի օրոք չքնաղ կղզին ծաղկել է ու ծաղկել։ Բայց կղզուն դժբախտություն է պատահել, որովհետև աստվածները բարկացել են ատլանտների վրա։ Հողը սկսել է ցնցվել, լեռները ծուխ ու կրակ են ժայթքել, երկրաշարժ է եղել: Չքացել են բնակիչները՝ ատլանտները, չքացել են հզոր թագավորները, չքացել է հրաշք կղզին՝ Ատլանտիդան։ Իսկ այս պատմությունը Ատլանտիդայի մասին մնացել է։

Մեկ բառով գրի՛ր։

Մարդ, որը գյուղում է ապրում-գյուղացի

մարդ, որը քաղաքում է ապրում-քաղաքացի

մարդ, որը Եվրոպայում է ապրում-եվրոպացի

մարդ, որը Ֆրանսիայում է ապրում-ֆրանսիացի

մարդ, որը Անգլիայում է ապրում-անգլացի

մարդ, որը Հայաստանում է ապրում-հայաստանցի

մարդ, որը Ասիայում է ապրում- ասիացի

մարդ, որը Ամերիկայում է ապրում-ամերիկացի

Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր տրված բառակապակցություններով։

օրերից մի օր, աշխարհի չափ, ժուկովժամանակով, առանց երկար բարակ մտածելու, սիրտդ ի՞նչ է ուզում

Ժուկով-ժամանակով մեր աշխարհում մի վաճառական է լինում։ Էս վաճառականը մի շատ գեղեցիկ աղջիկ է ունենում։ Հայրը աշխարհի չափ է սիրում աղջկան։ Օրերից մի օր՝ օտարության գնալիս, հայրը հարցնում է․

Սիրտդ ի՞նչ ես ուզում,որ բերեմ քեզ համար։

Աղջիկն էլ առանց երկար բարակ մտածելու, թե՝ եդեմական ծաղիկն եմ ուզում։

Print Friendly, PDF & Email

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *