Իմ ամառվա կարդացած գիրքը

Ես կարդացել եմ «Արջնու դաշնամուր» գիրքը: Այդ գրքի մեջ փոքրիկ արջը գտել էր դաշնամուր և ուզում էր սովորել նվագել: Նա դարձավ մեծ արջ, նրան նայում էին շատ արջեր։ Մի օր աղջիկն ու նրա հայրը եկան ու տարան արջին քաղաք։ Թե ինչ եղավ հետո, կարող եք կարդալ ինքներդ։

Առասպել լավաշի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ հին Հայաստանը պատերազմել է Ասորեստանի հզոր թագավոր Նաբուքոդոնոսորի հետ: Այդ պատերազմները վարում էր Արամը: Նա Գեղամի թոռն էր՝ Արմավիրի տեր Հարմայի որդին, մի աշխատասեր, եռանդուն, հայրենասեր մարդ, որը գերադասում էր մեռնել հայրենիքի համար, քան տեսնել, թե ինչպես են օտար ցեղերն ու ազգերը ոտնակոխ անում իր հայրենիքը և տիրում ու շահագործում իր արյունակից հարազատներին։

Continue reading

Ես

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկը ուզում էր ասել.«Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ . «ԵՍ»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:

Դա միակ բառն էր աշխարհում:

Continue reading

Մայրենի 14․09

1.Գրի՛ր մեկ բառով։

մարդ, որը լողում է-լողորդ

մարդ, որը հեծանիվ է քշում-հեծանվորդ

մարդ, որը մեքենա է վարում-վարորդ

մարդ, որը ճամփա է գնում-ճամփորդ

մարդ, որն առաջնորդում է-առաջնորդ

մարդ, որը որս է անում-որսորդ

մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով-անցորդ

մարդ, որը գնումներ է կատարում-գնորդ

Continue reading