Մայրենի 20.09 է-ե ուղղագրություն

Բառասկզբում լսվող «է»-ն գրվում է «է» տառով, օրինակ՝ էջ, էակ, էկրան, էություն, էներգիա:
Բառամիջում գրվում է «է», եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ՝ լայնէկրան, էլեկտրաէներգիա, մանրէ, ելևէջ:
Մնացած դեպքերում լսվող «է»-ն գրվում է «ե» տառով, օրինակ՝ վերելք, ոսկե, տասներկու, մեխակ:
Պետք է հիշել՝ բառասկզբում լսվում է «է», բայց գրվում է ե հետևյալ բառերում եմ, ես, ենք, եք, են:
Հիշել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ գոմեշ, առէջ, վայրէջք, մանրէ, ելևէջ: Որևէ, ինչևէ, երբևէ բայց՝ որևիցե, ինչևիցե, երբևիցե:

1. Լրացրե՛ք «ե» կամ «է»:

Լայնէկրան, հնէաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրէ, էջանշան, որևիցէ, գոմշ, վերելակ, մեջք, բազմերանգ, երբևիցէ, որևէ., էջ, ամենաէժան, չէինք, էկրան, Էջմիածին, չեմ, էլեկտրաէներգիա, էներգիա, մեխակ, հրեշ, նրբերշիկ, ամենաերկար, եգիպտացորեն, զարկերակ:

2. Բաց թողնված տեղերում գրիր է կամ ե:

Զարկերակ, սկզբից ևե.թ, ստորրկրյա, հնէաբան (անհետացած հնագույն կենդանիների և բույսերի ուսումնասիրությամբ զբաղվող մարդ), երբևիցէ, որևէ, էլեկտրաէներգիա, մանրէաբան, չ.էր ուզում, չեմ ուզում, կինոէկրան, ամենաէժան:

3. Մարդկանց անուններ գրի՛ր, որոնք սկսվում են Ե-ով և Է-ով: Երանուհի, Ելենա, Եղիշե, Եղիա, Ե.գոր, Եփրաքսիա, Երվանդ, Եթեր, Էլեն, Էրիկ, Էդմոնդ, Էդմոն, Էմիլ, Էրիկա, Էմմա: