Իմ 7 հրաշալիքները

Աշխարհում շատ գեղեցիկ վայրեր կան, որոնք կցանկանայի անպայման այցելել։ Դրանք չեն զիջում հին աշխարհի հրաշալիքներին։ Մի քանիսը առանձնացրել եմ։

1․ Մաչու Պիկչու
Թարգմանաբար «հին գագաթ», քաղաք հին Ամերիկայում, գտնվում է ժամանակակից Պերուի տարածքում։ Տեղակայված է լեռնաշղթայի գագաթին՝ ծովի մակերևույթից 2500 մետր բարձրության վրա։
Մաչու Պիկչուն անվանում են «քաղաք ավերակներում» կամ «քաղաք ամպերի մեջ», ինչպես նաև «ինկերի կորուսյալ քաղաք»։ Որոշ հնագետներ ենթադրում են, որ այս քաղաքը ստեղծել է ինկերի մեծն տիրակալ Պաչակուտեկը՝ որպես լեռնային սուրբ ապաստան, իր կայսրության նվաճումից հարյուրամյակ առաջ, այսինքն՝ մոտավորապես 1440 թվականին, և գործել է մինչև 1532 թվականը, երբ իսպանացիները ներխուժեցին ինկերի կայսրության տարածք։ Սակայն իսպանացի կոնկիստադորները այդպես էլ չհասան Մաչու Պիկչու։ Քաղաքը չի ավերվել։ Անհայտ են այս քաղաքի կառուցման նպատակը, բնակչության թիվը, և նույնիսկ իրական անվանումը։ 1532 թվականին քաղաքի բոլոր բնակիչները խորհրդավոր կերպով անհետացան։

Continue reading

Մաթեմատիկա 12.02

435․

  1. 18000:300=60 մեկ մանրակի գինը
  2. 300-8-4=288 մանրակ
  3. 288։3=96 մանրակ
  4. 96+8=104 մանրակ պատրաստեց 1ին վարպետը
  5. 96+4=100 մանրակ պատրաստեց 3րդ վարպետը
  6. 104×60=6240 դր․ ստացավ 1ին վարպետը
  7. 100×60=6000 դր․ ստացավ 3րդ վարպետը
  8. 96×60=5760 դր ստացավ 2րդ վարպետը
Continue reading