Մայրենի 02․02

Բաց թողնված բառերը լրացրո՛ւ 1, 2, 4, 5, 7, 10, 1000 թվերի անուններով և գտի՛ր ժողովրդական դարձվածքներն ու առածները։

Յոթը չափի՛ր, մեկ կտրի՛ր։

Երկու ոտքը մեկ անել։

Հինգ մատի պես իմանալ։

Յոթ սարի, յոթ ձորի հետևում լինել։

Մի խելքը լավ է, երկուսը ավելի։

Մեկ ձեռքով երկու ձմերուկ չես բռնի։

Continue reading

Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է։