Մուկն ու ձուն

Ստեփան Զորյան

Մի անգամ մտա մեր մառանը, որ բահ վերցնեմ: Ոտս շեմից ներս դրի, թե չէ, նկատեցի մի խումբ մկների, որոնք շրջապատել էին հավի բույնը: Տեսա, որ մկներից մեկը մտել է հավի բույնը, իսկ մյուսները մեկնված, ձգված նայում են նրան ու սպասում: Մեկ էլ հավի բույնը բարձրացած մուկը, իր փոքրիկ թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ընկավ մյուսների առաջ: Այստեղ միայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորին,  երկու կողից բռնել թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես մի բան պարանով կապում են, որ չընկնի: Մկները շրջապատեցին նրան և ուրախ-ուրախ, նրա ոտներից, ականջներից քաշելով, տարան դեպի պատը, ուր իրենց բույնն էր: Ձուն բնի բերանը հասցնելով՝ նրանք ետ քաշվեցին: Ձուն բռնող մուկը զգուշությամբ թեքվեց կողքի, ձուն դրեց գետնին և թաթիկները բաց թողեց: Այդ ժամանակ արդեն մյուսները սկսեցին ձուն գլորել դեպի բույնը: Ձուն ընկավ պատի անցքի մեջ: Ձվի հետ անհետացան նաև մկները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Պատմվածքից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ

բացատրի՛ր։

մառան-նկուղ, ձգված-լարված, բնի բերան-բնի անցքի մոտ, անհետանալ-չքանալ

2. Ինչպե՞ս էր մուկը բռնել ձուն:

Նա ձուն դրել էր փորին,  երկու կողից բռնել թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել էր բերանով այնպես, ինչպես մի բան պարանով կապում են, որ չընկնի։

3. Քո կարծիքով, ի՞նչ էր ասում ձուն, երբ իրեն տանում էին:

-Օգնեցեք ,ես չեմ ուզում որ ինձ ուտեն։

4. Իսկ մկներն ի՞նչ էին ասում:

-Մի աղմկիր, մարդիկ կլսեն։ Մենք պետք է քեզ ուտենք։

5. Ինչպե՞ս է կոչվում

բառերի մառանը -բառարան

գրքերի մառանը -գրադարան

նկարների մառանը –ալբոմ

6. Շարունակի՛ր.

Մկների երկիրը կոչվում է Մկստան:

Վախկոտների երկիրը կոչվում է վախկոտաստան

Կաղամբների երկիրը կոչվում է կաղամբաստան

Ծիծաղների երկիրը կոչվում է Ծիծաղաստան

7. Նախադասությունները համառոտի՛ր՝ թողնելով միայն ի՞նչը  ի՞նչ է անում հարցերին պատասխանող բառերը:

Ձուն ընկավ պատի անցքի մեջ: Ձու ընկավ։

Ձուն բռնող մուկը թեքվեց կողքի: Մուկը թեքվեց։

Մուկը փոքրիկ թաթիկներով ձուն գրկեց: Մուկը գրկեց։

Print Friendly, PDF & Email

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *