Ճամբարի ժամանակ մենք գնացինք Սևաբերդ և սահադաշտ։ Սևաբերդում շատ ցուրտ էր և գեղեցիկ։Մենք բարձրացանք սարը և այնտեղից գեղեցիկ տեսարան տեսանք։ Սևաբերդում ձյունը շատ-շատ էր։ Մենք այնտեղ մի քիչ խաղացինք և վերադարձանք դպրոց։Մի քանի օր անց մենք գնացինք սահադաշտ։ Ես սահադաշտում սովորում եմ արդեն 4 տարի։ Մենք այնտեղ հագանք չմուշկները, մտանք սառույցի վրա, և այնտեղ շատ հավես էր։
Ձմեռային ճամբար
Reply