Եղջերուի  մահը: 

Հովհ.  Թումանյան

1.Անտառը  հառաչանքով  լիքն  էր։
Աշնան  չարագույժ  ցրտերն  ու  անգութ  որսկանները  մտել  էին  նրա  մեջ։  Իր  մահաբեր  թույնը  թափելով՝  սուլում  էր  դառնաշունչ  քամին։  Նրա  շնչից  գունատված  տերևները  դողդողում  էին,  անհասկանալի  լեզվով  ցավալի  սվսվում,  դալկանում,  դեղնում  ու  իրանց-իրանց  թափվում  և  թափվելով  տխուր  շրշում,  անզոր  հառաչում  էին։  Այստեղ  ու  այնտեղ  որոտում  էր  որսկանի  հրացանի  ձայնը,  անտառը  թնդում,  արձագանք  էր  տալիս  և  ամեն  արձագանք  տալով՝  կարծես  թե  ահագին  «վա՜յ»  էր  կանչում  իր  խոր  թավուտներից։  Ճիշտ  որ  վա՜յ…Կորչում  էին  նրա  պայծառ  օրերը,  ընկնում  էին  նրա  դալարագեղ  զարդերը,  հալածվում  ու  կոտորվում  էին  նրա  սիրուն  երեները,  և…  հառաչում  էր  նա։  Չէ՞  որ  նա  էլ  գիտե  զգալ,  չէ՞  որ  այնտեղ  էլ  կենդանության  շունչ  կա,  ցավ  ու  կսկիծ  կա։

Continue reading